info@takecare.am
ՓաթեթներԽնամքՄեր մասին

Ձեր բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է

Հոգ տանենք Ձեր առողջության մասին միասին: Մեզ համար այն պարզապես ծառայություն չէ, այլ խնամքով մշակված հոգատարության փորձ, որը ստեղծված է հատուկ Ձեզ համար։

Մեր մասին

Մեր առջև նպատակ դնելով պարզեցնել և հասանելի դարձնել խնամքի որակյալ ծառայություններից օգտվելու գործընթացը աշխարհի ցանկացած կետից՝ ձեռնամուխ եղանք հիմնադրել “Թեյք քեյր”ը։ Մենք ստեղծեցինք մի հարթակ, որը հնարավորություն է տալիս հոգ տանել Ձեր սիրելիի մասին մեր պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետների օգնությամբ` առցանց ընտրելով փորձառու բուժքույրերի, Ձեր հարազատի անհատական կարիքներին համապատասխան խնամքի փաթեթ, այցերի ժամանակացույցը։ Այս ամենի համար կարող եք վճարել մեր անվտանգ օնլայն վճարումների համակարգի միջոցով։

Մեր նպատակը

Քաջ գիտակցելով, որ ցանկացած մարդու պահանջներն անհատական են և խնամքը՝ եզակի, մեր պրոֆեսիոնալ և կարեկցող մասնագետների թիմը կoգնի Ձեր հարազատին հոգատարությամբ շրջապատելու և խնամք ցուցաբերելու հարցերում: Համատեղելով հոգատար խնամքը նորարարության հետ՝ մենք ստեղծեցինք առցանց հարթակ՝ հնարավորություն տալով Ձեզ հոգ տանել Ձեր հարազատի մասին աշխարհի ցանկացած կետից։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է մատուցել բարձրակարգ և որակյալ խնամակալական ծառայություններ՝ տարեցներին, հաշմանդամներին, քրոնիկական հիվանդությամբ տառապող և հատուկ հետվիրահատական խնամքի կարիք ունեցող անձանց։ Մենք հավատում ենք, որ կիսելով նրանց խնամքի հոգսը Ձեզ հետ՝ բարելավում ենք բոլորի կյանքի որակը։

Մեր տեսլականը

Առաջատար տեխնոլոգիաները կիրառելով, անվերջ կատարելագործվելով և անհատականացված մոտեցումները կարևորելով՝ մենք նպատակ ունենք սահմանել նոր չափանիշներ առողջապահական խնամքի ոլորտում: Մենք պատկերացնում ենք ապագա, որտեղ խնամակալությունն ու հոգատարությունը կլինեն ոչ թե ծառայություններ, այլ լիարժեք կյանքի անբաժանելի մաս:

Մեր արժեքները

Ցանկացած գործողություն կատարելիս և որոշում կայացնելիս՝ մենք առաջնորդվում ենք հետևյալ արժեքներով՝ պրոֆեսիոնալիզմ, ազնվություն, միասնական նպատակ և անվտանգություն։

co-founder

Հիմնադրելով կազմակերպությունը` մենք նպատակ ենք ունեցել առավել հասանելի դարձնել խնամքի ծառայությունների մատուցումը հասարակության լայն շերտերի համար նորարար տեխնոլոգիաների միջոցով։ Մեր նպատակն էր նաև արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ընձեռել հնարավորություն՝ հոգ տանել իրենց հարազատի մասին մեր առցանց հարթակի միջոցով։

Անուշ Թումոյան

Համահիմնադիր/ Գործադիր տնօրեն, Թեյք Քեյր

Մեր թիմը

Մեր թիմին միավորել է խնամքի բարձրորակ ծառայություն ապահովելու մղումը։ Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ձեռք բերված առողջական խնդիրները չդառնան խոչընդոտ Ձեր հարազատի լիարժեք կյանքի համար։

TeamImage

Մեր մասնագետները

Մեր թիմում փորձառու և հոգատար աշխատակիցներ են, ովքեր մեծ սիրով պատրաստ են կազմակերպել ձեր հարազատի խնամքը և՛ տանը, և՛ հիվանդանոցում: Մեր մասնագետների նրբանկատության և համբերատարության շնորհիվ Ձեր հարազատը միշտ կստանա առավելագույն խնամք։

Բաց մի թողեք կարևոր նորությունները

Բաժանորդագրվեք հիմա և առաջինը տեղեկացեք մեր բացառիկ առաջարկների, զեղչերի և խնամքի ծառայությունների փաթեթների թարմացումների մասին

Ընկերություն
Մեր մասինՀաճախակի տրվող հարցեր
Կապ
Երեւան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 46/4 շենք, 165
Ծառայություններ
Հետևեք մեզ

©2024 TakeCare

Ընդհանուր դրույթները եւ պայմաններըԳաղտնիության քաղաքականությունCookie քաղաքականություն